«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», եթե «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնի Չաբի Ալոնսոն, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Մադրիդյան թիմը ցանկանում է ձեռք բերել այն ֆուտբոլիստներին, որոնք շատ արագ կհարմարվեն Ալոնսոյի գաղափարներին: Գերմանացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:
Ջոնաթան Տայի ու Լևերկուզենը ներկայացնող ակումբի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանը հայտարարել էր, որ մրցաշրջանից հետո կհեռանա «Բայերից»:


