Logo

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

14:57 / 17.06.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանից, հայտնում է BBC-ն:

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի՝ նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին, «Դրոգեդայից» բացի, պատկանում է նաև դանիական «Սիլկեբորգը»:

«Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է:

Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել էր Իռլանդիայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ