Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանն Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրի խաղում (0-1) 90 հպում է կատարել գնդակին, հայտնում է SofaScore-ը:
Այդ ցուցանիշով Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա ավագը լավագույնն է երկու թիմերի շրջանում: Երկրորդը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն է, որը գնդակին հպվել է 76 անգամ, երրորդը՝ իռլանդացիներից Ջեյք Օ'Բրայենը (67 հպում):
Էդուարդ Սպերցյանը նաև ամենաշատ փոխանցում կատարած (70) ֆուտբոլիստն է: Նրա փոխանցումներից 64-ը, այսինքն՝ 91 տոկոսը, եղել է ճշգրիտ: Փոխանցումների քանակով երկրորդը Ստյոպա Մկրտչյանն է (65), երրորդը՝ Ուգոչուկվու Իվուն (64), սակայն ճշգրտությամբ Իվուն գերազանցում է Մկրտչյանին (91%/83%): Իռլանդացիներից ամենաշատ փոխանցումը կատարել է Նեյթան Քոլինզը (62, 84% ճշգրտություն), իսկ փոխանցումների քանակ/ճշգրտություն հարաբերակցությամբ ամենաարդյունավետ իռլանդացին եղել է Ջեյք Օ'Բրայենը (61 փոխանցում, 90% ճշգրտություն):
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
Կարդացեք նաև՝
- Մելիքյան. «Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը»
- Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»
- Հավաքականների ընտրական փուլ՝ Չեմպիոնների լիգայի ձևաչափով. լուրջ փոփոխություն է քննարկվում
- Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստ «անփոխարինելի» է
- «Իռլանդիայի հավաքականն այն թիմը չէր, որին պիտի պարտվեինք». Գևորգ Կասպարով
- Ավագյան. «Մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա»
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


