«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ալիյուն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

