Logo

Իսակի յուրատեսակ հակառեկորդը

15:27 / 23.11.2025Ֆուտբոլ
null

Շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում, մեկնարկից խաղադաշտ դուրս գալով, առաջին 4 խաղում պարտվել է, հաղորդում է Opta-ն:

Իսակն այդ 4 խաղերում մեկ ասիստ է կատարել: Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը սեպտեմբերին էր «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ»:

Ընդհանուր առմամբ` ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Իսակը մասնակցել է 9 խաղի, խփել 1 գոլ և կատարել նույնքան ասիստ:

Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում տանը 0-3 հաշվով պարտվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին»:

«Լիվերպուլը» 18 միավորով 11-րդն է, «Նոթինգհեմը»` 12 միավորով 16-րդը:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ