Logo

Իսակը ծառայողական շուն է գնել

15:58 / 22.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը դոբերման ցեղատեսակի ծառայողական շուն է գնել, հաղորդում է The Sun-ը։

Շվեդիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը ձախողելուց հետո Իսակը հայտնվել էր երկրպագուների խիստ քննադատությունների ներքո` ստանալով լուրջ սպառնալիքներ։

Դրանով պայմանավորված` 26-ամյա հարձակվողը որոշել է անվտանգության ապահովման համար շուն ձեռք բերել։

Շվեդիայի հավաքականն ընտրական մրցաշարի B խմբում միայն երկու միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին` չորրորդ տեղը։

Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմն անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է միայն Ազգերի լիգայում իր ենթախումբը հաղթելու շնորհիվ։ Անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում շվեդները կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ