VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է համալրել կազմը: VNews-ին հայտնի է դարձել, որ երևանյան ակումբ է տեղափոխվելու սերբ աջ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
32-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին «Ալաշկերտից» տեղափոխվել էր Բելգրադի «Պարտիզան»: Սերբական գրանդի կազմում Միլկովիչը 2 տարում մասնակցել է 61 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: Այս ամռանը սպառվել է պայմանագրի ժամկետը և նա ազատ գործակալի կարգավիճակ է ստացել:
Հիշեցնենք, որ Միլկովիչը «Ալաշկերտում» է խաղացել 2019-2020 մրցաշրջանում` տեղափոխվելով լեհական «Մեձից»: Հայկական թիմում պաշտպանը 14 մրցավեճում 1 գոլ է խփել:
«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» (5:0) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Հայաստանի չեմպիոնը նորեկներ է ունենալու: Միլկովիչը դառնալու է այդ նորեկներից մեկը:


