Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն խոսել է ակումբում խաղալու ժամանակաշրջանի մասին:
«Մինչև 2018 թվականն ինձ հաջողվել էր գտնվել բոլոր կարևոր պահերի էպիկենտրոնում և ինչպես արդեն ասել եմ, «Ռեալը» պատմության մեծագույն թիմն է: «Ռեալից» անհրաժեշտ պահին հեռանալն ամենադժվար բանն է աշխարհում, և դա պատահել է շատ ֆուտբոլիստների հետ:
2018 թվականին ես վիրահատվեցի և բժիշկն ասաց, որ վերականգնման համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս: Այնուամենայնիվ, 12 օր հետո ես արդեն խաղում էի: Բժիշկներն ինձ զգուշացրել էին, որ «Ռեալում» ճնշում են գործադրելու, որ ես ավելի վաղ վերադառնամ, բայց ես տառապում էի:
Ծանր ժամանակահատված էր, թիմը մի քանի խաղ պարտվել էր՝ օրինակ «Ալավեսին» և ԲԿՄԱ-ին: Ես զգում էի, որ պետք է ջանքեր գործադրեմ թիմին օգնելու համար»,- Իսկոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը «Ռեալում» ելույթ է ունեցել 2013-2022 թվականներին և 353 խաղում դարձել է 53 գոլի ու 57 գոլային փոխանցման հեղինակ: 2022 թվականի դեկտեմբերի 21-ին «Սևիլիայից» հեռանալուց հետո Իսկոն դեռ առանց ակումբի է:


