Logo

Իսկոն՝ «Բետիսի» ֆուտբոլիստ

11:22 / 27.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Բետիսը» հայտարարել է Իսկոյի տրանսֆերի մասին: Իսպանացի կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել անդալուզական ակումբ:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Իսկոն «Բետիսում» կխաղա իր համար ավանդական «22» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը նախորդ տարվա դեկտեմբերից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում: Իսպանական «Վալենսիայի» սանը 2022/2023 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել էր անդալուզական «Սևիլիայում», իսկ մինչև այդ 9 տարի անցկացրել էր Մադրիդի «Ռեալում»: Իսկոն երկու տարի խաղացել է նաև իսպանական «Մալագայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ