Իսպանական «Բետիսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Իսկոն ձախ սրունքի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այժմ բժիշկները քննարկում են 32-ամյա ֆուտբոլիստի վիրահատության հարցը, քանի որ նա կարող է բաց թողնել Եվրո-2024-ը:
Հիշեցնենք, որ Իսկոն 2019-ից չի հրավիրվել Իսպանիայի հավաքական, բայց չի բացառել, որ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն իրեն կընդգրկի ընդհանուր հայտացուցակում:
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Բետիսի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 9 գոլի և 7 ասիստի հեղինակ: