UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ասել է, թե ռուս մարտիկ Իսլամ Մախաչևի որ մենամարտն էր ամենադժվարը:
«Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ մենամարտն ամենադժվարն էր: Զգացմունքային առումով դժվար էր, քանի որ նա հեռու էր հայրենիքից և քիչ ժամանակ կար վերականգնվելու համար:
Երբ ընդամենը 11 ժամ ունես վերականգնվելու համար, միայն կարող ես քնել ու ևս մեկ անգամ ընթրել՝ հավաքելով 2-3 կգ ավելորդ քաշ: Դժվար պահ էր, ես հասկանում էի այդ ամենը, սակայն հանդիսականները տեղյակ չէին:
Բացի այդ, ժամանային գոտիները տարբեր էին: Սրանք արդարացումներ չեն, ես արձանագրում եմ փաստեր: Դրան գումարած, առաջին անգամ ես նրա կողքին չէի և շատ էի մտածում»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է Gorilla Fighting-ը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 12-ին Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վոլկանովսկիին (48-47, 48-47, 49-46) և պաշտպանել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։


