UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը Խաբիբ Նուրմագոմեդովին անվանել է UFC-ի պատմության մեջ մեծագույն մարտիկ, հաղորդում է TNT Sports-ը:
«Ես ընտրում եմ Խաբիբին»,- այսպես է պատասխանել Մախաչևը պատմության մեջ լավագույնի վերաբերյալ հարցին:
Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 254-ում, որը տեղի է ունեցել 2020 թվականին։ UFC-ի նախկին չեմպիոնը կարիերայում գրանցել է 29 հաղթանակ: Խաբիբն այժմ Մախաչևի մարզիչն է:


