Logo

Իսլամ Մախաչևը խեղդող հնարքով հաղթեց Մոյկանոյին և պաշտպանեց չեմպիոնական գոտին

10:16 / 19.01.2025Խառը մենամարտեր
null

Դաղստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը խեղդող հնարքով հաղթեց բրազիլացի Ռենատո Մոյկանոյին և պաշտպանեց UFC-ի թեթև քաշային կարգի  չեմպիոնական գոտին:

33-ամյա մարտիկն առաջին ռաունդում վճռեց UFC 311-ի գլխավոր մենամարտի ելքը:

Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում Մոյկանոն փոխարինել էր մեջքի վնասվածք ստացած հայ մարտիկ Արման Ծառուկյանին:

Մախաչևը ռեկորդային` չորրորդ անգամ պաշտպանեց թեթև քաշային կարգի չեմպիոնությունը: Քաշային կարգի նախկին չեմպիոն, կարիերան ավարտած դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը գոտին պաշտպանել էր երեք անգամ:

Ռուսաստանը ներկայացնող մարտիկի համար սա 27-րդ հաղթանակն է, ունի նաև մեկ պարտություն: Մոյկանոն գրանցել է 20 հաղթանակ, 6 պարտություն, 1 ոչ-ոքի:

UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա