UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։
«Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Իսլամ Մախաչևը տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հետ։
2019 թվականին հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն: