«Նոան» պայմանագիր է կնքել Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Հունաստանի Սուպերլիգան ներկայացնող «Կրետեն», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 61 խաղում դարձել է 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։
Թորարինսոնը ժամանակին խաղացել է նաև նորվեգական «Սպարսբորգ», «Ռուսենբորգ», դանիական «Նորշելանդ», «Օլբորգ», շվեդական «Նորշյոպինգ» և MLS-ը ներկայացնող «Նյու Յորք Սիթի» ակումբներում։ Նա 2014 թվականից է հրավիրվում Իսլանդիայի հավաքական, որի կազմում 15 խաղում կատարել է 1 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 350 հազար եվրո։