Logo

Իսպանացի բասկետբոլիստները կվաճառեն իրենց ոսկե մեդալները՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.04.2020ՍՊՈՐՏ
բասկետբոլիստները կվաճառեն իրենց ոսկե մեդալները՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար - Իսպանացի բասկետբոլիստները կվաճառեն իրենց ոսկե մեդալները՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:25

-

-

Բասկետբոլի Իսպանիայի տղամարդկանց հավաքականի հարձակվող Խավյեր Բեյրանն ու կանանց հավաքականի պաշտպան Մարտա Շարգայն աճուրդի են հանել համապատասխանաբար աշխարհի և Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում իրենց նվաճած ոսկե մեդալները՝ հաղորդում է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աճուրդի արդյունքում ստացված գումարը կուղղվի Իսպանիայի Կարմիր խաչի ընկերությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար։

Աճուրդը կանցկացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Այս մեդալը քոնն է» ակցիայի շրջանակում։ Այս ակցիան «Մեր լավագույն հաղթանակները» ակցիայի մաս է կազմում։ Վերջինը կազմակերպվել է իսպանացի բասկետբոլիստ Պոու Գազոլի և թենիսիստ Ռաֆայել Նադալի կողմից մարտի վերջին։

Նպատակը 11 միլիոն եվրո հավաքելն է, որը որպես օգնություն կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին։

Հավելենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն այս պահին պաշտոնական տվյալներով կազմում է 152,446, մահացել է 15,238 մարդ, ապաքինվել է 52,165 մարդ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ