Իսպանացի եզրային հարձակվող Խավի Մորենոն համալրել է Երևանի «Փյունիկի» կազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մորենոն իսպանական «Հերկուլեսից» է տեղափոխվել հայկական ակումբ: 2024/25 մրցաշրջանում Մորենոն Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (մակարդակով երրորդ լիգան) Բ խմբում անցկացրել էր 37 խաղ, խփել 5 գոլ և կատարել 7 ասիստ:
Մորենոն «Փյունիկում» կխաղա «10» համարի մարզաշապիկով:


