Իսպանացի լրագրող Էդու Ագիրեն, որը հայտնի է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մտերիմ հարաբերություններով, հայտարարել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհրաժարվեր աշխարհի առաջնության գավաթից, միայն թե Ռոնալդուի պես շահավետ պայմանագիր կնքեր որևէ ակումբի հետ:
«Մեսին անմիջապես կհրաժարվեր աշխարհի առաջնության տիտղոսից, եթե Ռոնալդուի պես հնարավորություն ունենար այդքան շահավետ պայմանագիր կնքել «Ալ Նասրի» կամ այլ ակումբի հետ:
Մենք խոսում ենք կես միլիարդ եվրո կազմող պայմանագրի մասին: Մեսին նույնպես պետք է մտածի հետագա սերունդների մասին»,- Ագիրեի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր։ 37-ամյա պորտուգալացու տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո:


