Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» դադարեցրել է գործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Կարլոս Ինարեխոսի հետ, հայտնում է ակումբի մամուլի մամուլի ծառայությունը:
«Նոայի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին և իր մարզչական շտաբին գործակցության համար ու մաղթել հաջողություն մարզչական կարիերայում։
Հիշեցնենք, որ Ինարեխոսը թիմը գլխավորել էր 2023 թվականի սեպտեմբերին:
«Նոան» Հայաստանի ավարտված առաջնությունում 80 միավորով գրավել է երկրորդ տեղը, երկու միավոր է զիջել 16-րդ անգամ չեմպիոն հռչակված «Փյունիկին»:
Ֆոտո՝ «Նոա»


