Իսպանական «Էսպանյոլի» պաշտպան Ադրիա Պետրոսան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Սևիլիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստն անդալուզական թիմի հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Պեդրոսան 5 տարի խաղացել է «Էսպանյոլում»: 2022/23 մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 7 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:



