Logo

Իսպանական ֆուտբոլի ծագող աստղը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

13:44 / 24.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրի Վեյգան կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում, այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իսպանական ակումբն ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը, իսկ Վեյգան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը շուտով կժամանի Սաուդյան Արաբիա, իսկ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի բուժզննումից հետո:

Ավելի վաղ նշվում էր, որ Վեյգան մոտ է «Նապոլի» տեղափոխությանը, բայց իտալական ակումբը վերջին պահին խախտել է նախնական համաձայնությունը, իսկ «Ալ Ահլիի» առաջարկն ավելի շահավետ է եղել:

Գաբրի Վեյգան Վիգոն ներկայացնող ակումբի կազմում խաղում է 2020 թվականից և Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում աչքի է ընկել 11 գոլով ու 4 արդյունավետ փոխանցմամբ և համարվում էր առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ