
Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 34 տուր
27 Հունիս 2020 - 17:30
0Բորուսիա Դորտմունդ

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ
0 - 1 Անդրեյ Կրամարիչ - 8`
0 - 2 Անդրեյ Կրամարիչ - 30`
0 - 3 Անդրեյ Կրամարիչ - 48`
0 - 4 Անդրեյ Կրամարիչ - 50`
«Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն այլևս չի խաղա դորտմունդյան ակումբի համար։
Հուլիսի 1-ին գերմանացին կդառնա ազատ գործակալ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն», սակայն իսպանացիները պատրաստ են գերմանացուն վճարել ընդամենը 2 մլն. եվրո տարեկան աշխատավարձ ֆինանսական ծանր իրավիճակի պատճատով։ Գյոտցեն հիմա վաստակում է 10 մլն. եվրո տարեկան։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, 28-ամյա ֆուտբոլիստը տեղ չի գտել «Բորուսիայի» հայտացուցակում Բունդեսլիգայի այս մրցաշրջանի եզրափակիչ խաղի համար «Հոֆենհայմի» հետ, քանի որ հունիսի 6-ին ժամանակից շուտ լույս աշխարհ է եկել նրա որդին, ու Գյոտցեն որոշել է ժամանակը նվիրել ընտանիքին։
Գյոտցեն մուտք է գործել հիվանդանոց՝ չհետևելով բժշկական կանոնակարգին, այդ պատճառով նա կարող է միայն անհատական մարզվել ու թիմակիցների հետ շփումը արգելված է։

