Logo

Իսպանիան՝ 2 քաղաքով, Մոնակոյի ամիսը փոխվեց. Ֆորմուլա 1-ի օրացույցը 2026-ին

10:27 / 10.06.2025Ֆորմուլա 1
Պաշտոնական
null

Ֆորմուլա 1-ը հրապարակել է 2026 թվականի մրցաշրջանի Գրան պրիների օրացույցը:

Հաջորդ մրցաշրջանը կրկին բաղկացած կլինի 24 մրցափուլից: Մրցաշրջանը կմեկնարկի Ավստրալիայում (մարտի 6-8) և կավարտվի Աբու Դաբիում (դեկտեմբերի 4-6):

Օրացույցում իր տեղը կորցրել է իտալական Իմոլան: Նոր մրցաշրջանում նորամուտը կնշի Մադրիդի մրցաշարը, որը կկոչվի Գրան պրի Իսպանիա: Բարսելոնան պահպանել է տեղը Ֆորմուլա 1-ի օրացույցում, բայց անվանափոխվելու է:

Մայիսին ավանդաբար անցկացվում էր Մոնակոյի Գրան պրին, սակայն 2026 թվականին այն կկայանա հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ