Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։
Եզրափակիչի պատասխան խաղում «Ֆուրիա ռոխան» Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին։ Կողմերի միջև առաջին մրցավեճում դարպասի գրավում չէր եղել։
Իսպանիայի հավաքականը մրցաշարի տիտղոսը նվաճեց երկրորդ անգամ անընդմեջ։ Իսպանացիները նաև աշխարհի գործող չեմպիոնն են։
Կանանց Ազգերի լիգա, եզրափակիչ, պատասխան հանդիպում
Իսպանիա - Գերմանիա` 3-0 (առաջին հանդիպումը` 0-0) (տեսանյութ)
Կլաուդիո Պինա, 61, 74, Վիկի Լոպես, 68


