Logo

Իսպանիան հաջորդ մրցաշրջանում 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:53 / 18.04.2025• Ֆուտբոլ
null

Իսպանական 5 ակումբներ հաջորդ մրցաշրջանում կխաղան Չեմպիոնների լիգայում, հայտնում է As-ը:

Լա լիգան լրացուցիչ տեղը գլխավոր եվրագավաթում ստացել է այն բանից հետո, երբ «Լացիոն» Եվրոպա լիգայում դուրս է մնացել հետագա պայքարից:

Իսպանիան վարկանիշային աղյուսակում այս պահին ունի 23.250 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Իտալիան 21.187  միավորով երրորդն է:

Անկախ նրանից, թե ինչպես հետագայում հանդես կգան «Ինտերն» ու «Ֆիորենտինան», Իտալիան այլևս չի բարձրանա աղյուսակում:

Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայից եվրագավաթների կիսաեզրափակիչ են դուրս եկել կատալոնական «Բարսելոնան» (Չեմպիոնների լիգա), Բիլբաոյի «Աթլետիկը» (Եվրոպա լիգա)  և «Բետիսը» (Կոնֆերենցիաների լիգա):

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում 5 տեղ ստացել էր Անգլիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ