Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 4-0 հաշվով պարտության մատնեց երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Էլչեին»։
«Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, մեկական անգամ էլ աչքի ընկան արգենտինացիններ Ռիկարդո Ռիկելմեն ու Խուլիան Ալվարեսը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 15-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Էլչե» - «Աթլետիկո»` 0-4
Ալեքսանդր Սյորլոթ, 8, 23 (11մ), Ռիկարդո Ռիկելմե, 61, Խուլիան Ալվարես, 75
Հեռացում` Նիկոլաս Մերկաու, 50 («Էլչե»)


