Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» Սևիլիայի Օլիմպիական ստադիոնում կխաղարկեն Իսպանիայի Արքայական գավաթը: Եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին, հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: «Ռեալի» մեկնարկային կազմում չէ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
«Բարսելոնա». Շչեսնի, Կուբարսի, Մարտինես, Կունդե, Մարտին, Պեդրի, Դե Յոնգ, Օլմո, Յամալ, Ռաֆինյա, Ֆերան Տորես:
«Ռեալ». Կուրտուա, Վասկես, Ասենսիո, Ռյուդիգեր, Մենդի, Չուամենի, Սեբալյոս, Վալվերդե, Բելինգեմ, Ռոդրիգո, Վինիսիուս:


