Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնում է As-ը:
Մադրիդի «Ռեալը» կմրցի «Տալավերայի», իսկ «Բարսելոնան»՝ «Դեպորտիվո Գվադալախարայի» հետ։ Մադրիդի «Աթլետիկոն» կխաղա չորրորդ լիգան ներկայացնող «Աթլետիկո Բալեարեսի» հետ։
1/16 եզրափակիչի բոլոր զույգերը.
«Օրենսե» – «Աթլետիկ Բիլբաո»
«Աթլետիկո Բալեարես» – «Աթլետիկո Մադրիդ»
«Տալավերա» – «Ռեալ Մադրիդ»
«Դեպորտիվո Գվադալախարա» – «Բարսելոնա»
«Մուրսիա» – «Բետիս»
«Էլդենսե» – «Ռեալ Սոսյեդադ»
«Բուրգոս» – «Խետաֆե»
«Կուլտուրալ Լեոնեսա» – «Լևանտե»
«Էյբար» – «Էլչե»
«Դեպորտիվո» – «Մալյորկա»
«Ռասինգ» – «Վիլյառեալ»
«Սպորտինգ Խիխոն» – «Վալենսիա»
«Ուեսկա» – «Օսասունա»
«Գրանադա» – «Ռայո Վալյեկանո»
«Ալբասետե» – «Սելտա»
«Ալավես» – «Սևիլյա»


