Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամ։
Հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 1-ին:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Ռեալ Սոսյեդադն» ու «Մալյորկան», որոնց առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Աթլետիկո» - «Աթլետիկ»` 0-1
Ալեխանդրո Բերենգեր (11մ), 25


