Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Բոլոր գոլերը խփեցին իսպանացի ֆուտբոլիստները: 35-րդ րոպեին հաշիվը բացեց բասկյան թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Իկեր Մունիայինը: 43-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնվեց պաշտպան Օսկար դե Մարկոսի ինքնագոլից հետո: 45-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց հարձակվող Նիկո Ուիլյամսը: 74-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ վերջնական հաշիվը ձևակերպեց «Աթլետիկի» հենակետային կիսապաշտպան Միգել Վեսգան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Պամպլոնայի «Օսասունան» ու կատալոնական «Բարսելոնան»:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ:
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1-3
Օսկար դե Մարկոս, 43 (ինքնագոլ) - Իկեր Մունիային, 35, Նիկո Ուիլյամս, 45, Միգել Վեսգա, 74 (11մ.)


