Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Լեգանեսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Արքայական ակումբի» կազմում խաղի վերջին վայրկյաններին հաղթական գոլ խփեց իսպանացի 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որը երրորդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի չեմպիոնի մարզաշապիկով:
Դրամատիկ ընթացք ունեցած խաղում մադրիդցիները 2 գնդակի առավելություն ունեին, որը բաց թողեցին, բայց ի վերջո կարողացան հաղթանակ կորզել:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև «Աթլետիկոն», որը նախօրեին հաղթել էր «Խետաֆեին»:
Կիսաեզրափակիչի ուղեգիրը կխաղարկեն նաև «Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա» (06.02, ժ.՝ 22:30) և «Վալենսիա» - «Բարսելոնա» (07.02, ժ.՝ 00:30) զույգերը:
Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Լեգանես» - «Ռեալ Մադրիդ»` 2-3 (տեսանյութ)
Խուան Կրուս, 39, 59 - Լուկա Մոդրիչ, 18, Էնդրիկ, 25, Գոնսալո Գարսիա, 90 +3


