Logo

Իսպանիայի գավաթ. «Մալյորկան» ու «Ռեալ Սոսիեդադը» գոլեր չխփեցին

02:00 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում թիմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. արձանագրվեց 0-0 հաշիվը։

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին Սան Սեբաստիանի «Անոետա» մարզադաշտում։ Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Մալյորկա» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ