Պամպլոնայի «Օսասունան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օսասունան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ՝ 1-1: 33-րդ րոպեին «Աթլետիկի» կազմում հաշիվը բացեց գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը: Հիմնական ժամանակն ավարտվեց 1-0 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Օսասունան» էր հաղթել 1-0 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում՝ 116-րդ րոպեին, հյուրերից պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Իբանյեսը:
«Օսասունան» եզրափակիչում կմրցի «Բարսելոնա» - «Ռեալ» զույգի հաղթողի հետ: Այդ թիմերի առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Բարսելոնան», որը ապրիլի 5-ին պատասխան մրցավեճում կընդունի «Արքայական ակումբին»:
Իսպանիայի Արքայական գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Աթլետիկ» - «Օսասունա»՝ 1-1 (առաջին խաղը՝ 0-1) (տեսանյութ)
Ինյակի Ուիլյամս, 33 - Պաբլո Իբանյես, 116