Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով պարտության մատնեց երկրի երրորդ լիգան ներկայացնող «Պոնֆերեդինային»։
Երկար դադարից հետո բասկյան ակումբի հայտացուցակում էր Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օգոստոսից ապաքինվում էր ոտքի ծանր վնասվածքից։ 21-ամյա ֆուտբոլիստը մնաց պահեստայինների նստարանին։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Պոնֆերադինա» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-2 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 55, Բրայիս Մենդես, 69