Logo

Իսպանիայի գավաթ. «Ռեալ» - «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

22:05 / 02.03.2023Այլ մրցաշարեր
null

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կկայանա երկու «Էլ Կլասիկո». «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ռյուդիգեր, Նաչո, Կամավինգա, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա: 

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Արաուխո, Կունդե, Մարկոս Ալոնսո, Ալեխանդրո Բալդե, Բուսկետս, Կեսիե, Ֆրենկի դե Յոնգ, Գավի, Ռաֆինյա, Ֆերան Տորես: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին «Կամպ Նոու» ստադիոնում:

Մյուս կիսեզրափակիչի առաջին խաղում «Օսասունան» 1-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։

Իսպանիայի գործող գավաթակիրը Սևիլիայի «Բետիսն է», որը պայքարից դուրս է մնացել` 1/8 եզրափակիչում պարտվելով Պամպլոնայի «Օսասունային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ