Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալուց հետո տիտղոսով շքերթ է անցկացնում Մադրիդում: Իսպանացիների չեմպիոնական շքերթին մասնակցում են հարյուր հազարավոր երկրպագուներ:
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած եզրափակիչում 2-1 հաշվով հաղթանակ էր կորզել Անգլիայի հավաքականից:
Հիշեցնենք, որ իսպանացիները 12 տարվա ընդմիջումից հետո են դարձել աշխարհամասի առաջնության հաղթող, Եվրո-2012-ի եզրափակիչում 4-0 հաշվով առավելության էին հասել Իտալիայի հավաքականի նկատմամբ:


