Logo

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է ընդգրկվել հավաքականի հայտացուցակում

19:12 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում չի միանա «Ֆուրիա ռոխային»:

30-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել, քանի որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հրաժարվել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Վերջինս սկանդալի կենտրոնում էր հայտնվել կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյի շուրթերը համբուրելու համար:

«Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը հագնելը կարիերայիս լավագույն պահն էր, բայց քանի դեռ իսպանական ֆուտբոլի համակարգում ոչինչ չի փոխվել, որոշում եմ կայացրել չմիանալ հավաքականին», - Իգլեսիասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Բորխա Իգլեսիասն առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2022 թվականի նոյեմբերին և Ազգերի լիգայի խմբային փուլի Շվեյցարիայի դեմ խաղում նշել է նորամուտը: Իսպանիայի նախորդ առաջնությունում նա «Բետիսի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ վերջին 5 մրցաշրջաններից 4-ում հատել է 10 գոլի սահմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ