Անգլիական «Ասթոն Վիլան» պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Ոչ պաշտոնական տվյալներով, «Ասթոն Վիլան» 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իսպանական «Վիլյառեալին» վճարել է 32,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տորեսը 2017 թվականի հունիսից էր «Վիլյառեալի» համակարգում, գլխավոր թիմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը նախկինում խաղացել է նաև իսպանական «Մալագայում» (2018-2019): Նա 23 խաղի է մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում։


