Ներկայացվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի (մարտի 25) և Շոտլանդիայի (մարտի 28) դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերի համար։ Իսպանացիներն առաջին հանդիպումները կանցկացնեն նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ:
Դարպասապահներ․ Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»):
Պաշտպաններ․ Խոսե Գայա («Վալենսիա»), Նաչո Ֆերնանդես, Դանի Կարվախալ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ալեխանդրո Բալդե («Բարսելոնա»), Ինիգո Մարտինես («Աթլետիկ»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Պեդրո Պորո («Տոտենհեմ»), Այմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ՝ «Ռեալ Սոսյեդադ»), Պեդրի, Գավի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Դանի Սեբալյոս («Ռեալ»):
Հարձակվողներ․ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), Դանի Օլմո («Լայպցիգ»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ»), Բրայան Խիլ («Սևիլիա»), Յագո Ասպաս («Սելտա»), Խոսելու («Էսպանյոլ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»)։


