Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունում մեկնարկելուց առաջ վերջին ընկերական ընկերական խաղում տպավորիչ կամային հաղթանակ տարավ՝ 5-1:
Իսպանացիները տնային խաղում առավելության հասան Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականի կազմում դուբլ գրանցեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին: Մեկական գոլ էլ խփեցին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպաան Ֆաբիան Ռուիսը, հարձակվողներ, Մադրիդի «Աթլետիկոյից» Ալվարո Մորատան և «Ռեալ Սոսյեդադից» Միկել Օյարսաբալը:
Իսպանացիները Եվրո-2024-ում պայքարը կսկսեն հունիսի 15-ին՝ մրցելով ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ: Եվրոպայի առաջնությունը հունիսի 14-ից հուլիսի 14-ը կանցկացվի Գերմանիայում:
Ընկերական խաղ
Իսպանիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 5-1 (տեսանյութ)
Պեդրի, 12, 29, Ալվարո Մորատա, 18, Ֆաբիան Ռուիս, 35, Միկել Օյարսաբալ, 60 - Դենիել Բալարդ, 2