Logo

Իսպանիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

16:43 / 08.12.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Լուիս դե լա Ֆուենտեն նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։

61-ամյա մասնագետը մինչև այս գլխավորում էր Իսպանիայի երիտասարդական հավաքականը, որի ղեկին 2019 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Դե լա Ֆուենտեն գլխավորել էր նաև Իսպանիայի Մ19 հավաքականը, որի հետ 2015 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Տոկիո-2020-ում Իսպանիայի օլիմպիական հավաքականը Դե լա Ֆուենտեի գլխավորությամբ դարձել էր արծաթե մեդալակիր:

Իսպանիայի հավաքականի նոր մարզչի շնորհանդեսը նախատեսված է դեկտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Լուիս Էնրիկեն: Իսպանացիները Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-0, 11մ՝ 0-3)՝ երկրորդ Մունդիալն անընդմեջ չկարողանալով հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ