Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Սուպերգավաթի կիսաեզրափակիչների ու եզրափակիչի ժամանակացույցը:
2026 թվականի հունվարի 7-ին «Բարսելոնան» կխաղա «Աթլետիկի» դեմ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «Ռեալը» ուժերը կչափի «Աթլետիկոյի» հետ: Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 11-ին:
Արդեն 5-րդ տարին անընդմեջ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում: Գործող սուպերգավաթակիրը «Բարսելոնան» է, որը եզրափակիչում 5-2 հաշվով հաղթել էր «Ռեալին»:

.png)
