Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը 5-րդ անգամ անընդմեջ կանցկացվի Սաուդյան Արաբիայում, հայտնում է ԻԱՖՖ պաշտոնական կայքը։
Մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.
- «Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»
- «Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Հանդիպումները կկայանան Ջիդայում հունվարի 7-11-ը։ Կիսաեզրափակիչների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ։
Տիտղոսի գործող դափնեկիրը «Բարսելոնան» է, որը 2025թ. հունվարին եզրափակիչում 5-2 հաշվով հաղթել էր «Ռեալին»։


