Եվրո-2024-ի երկրորդ տուրում Իտալիայի հավաքականի նկատմամբ իսպանացիների հաղթանակից (1-0) հետո հանդերձարան է գնացել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և շնորհավորել է ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին գեղեցիկ հաղթանակի և 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:
Ֆուտբոլիստների հետ ձեռքսեղման ժամանակ Իսպանիայի թագավորը հարցրել է Լամին Յամալին, թե քանի տարեկան է նա և պատասխանը լսելուց հետո ապշել է:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղը 16 տարեկան է և դարձել է Եվրոպայի առաջնություններին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ:
Quand le roi d’Espagne apprend l’âge de Lamine Yamal : 16 ANS ! 😅🇪🇸
— Footballogue (@Footballogue) June 21, 2024
(@rfef) pic.twitter.com/2SPBudFeNg