Logo

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

11:47 / 17.05.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկցու շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պարգևը հանձնվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

42-ամյա մասնագետը շքանշանը ստացել է Լոնդոնում տեղակայված Իսպանիայի դեսպանատանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Մայիսի 19-ին կայանալիք վերջին տուրում «Արսենալը» կընդունի «Էվերթոնին», իսկ «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։ «Արսենալը» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2003-2004 մրցաշրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ