Իսրայելի ազգային հավաքականի կիսապաշտպան Օսկար Գլուխը հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային թիրախում:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ավստրիական «Զալցբուրգի» 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Միլանը», «Մոնակոն» ու «Վիլյառեալը»:
Ավարտված մրցաշրջանում Օսկար Գլուխն ավստրիական ակումբի կազմում անցկացրած 40 խաղում խփել էր 8 գոլ ու կատարել 10 ասիստ: Transfermarkt-ը 8 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


