ՖԻՖԱ-ն խորհրդի արտահերթ նիստին կքննարկի Իսրայելի հավաքականներին ու ակումբներին միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկելու հարցը, հայտնում է Reuters-ը։
Փաստաբան Մաքս դյու Պլեսիսի զեկույցում, որը կներկայացվի արտահերթ նիստին, նշված է, որ Պաղեստինում Իսրայելի իշխանությունների գործողությունները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմնական նպատակներն ու գաղափարները։ Զեկույցում շեշտվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները, ինչը ՖԻՖԱ-ի մարդասիրական նպատակների և դիրքորոշման խախտում է։
Հիշեցնենք, որ մայիսին Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Ջիբրիլ Ռաջուպը ՖԻՖԱ-ից պահանջել էր կասեցնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թվականի սեպտեմբերի 7-ից, այն մինչև այժմ շարունակվում է:


