Իսրայելի Ալեֆ լիգայի (երրորդ դիվիզիոն) կիսաեզրափակիչի խաղում համաշխարհային ռեկորդ է գրանցվել:
«Դիմոն» - «Շիմշոն» մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 23-22 հաշվով հաղթել են տանտերերը:
Ֆուտբոլիստներն ընդհանուր կատարել են 56 հարված, ինչը համաշխարհային ռեկորդ է:
Հիշեցնենք, որ մինչև այդ ռեկորդը կազմում էր 54 հարված:

-56.jpg)
