Logo

Իտալացի երեք հայտնի մասնագետ` «Յուվենտուսը» գլխավորելու թեկնածու

23:52 / 20.10.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը խորվաթ Իգոր Տուդորին հեռացնելու դեպքում կդիտարկի իտալացի երեք հայտնի մարզչի տարբերակ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Թուրինյան գրանդը կդիտարկի Իտալիայի հավաքականի նախկին մարզիչներ Լուչանո Սպալետիի և Ռոբերտո Մանչինիի, «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում գլխավորած Ռաֆայելե Պալադինոյի տարբերակները:

Տուդորի գլխավորությամբ «Յուվենտուսը» բոլոր մրցաշարերում 6 խաղ անընդմեջ չի հաղթել: Իտալական գրանդը հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին», այս խաղը կարող է վճռորոշ լինել Տուդորի մարզչական ապագայի հարցում:

Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ