Logo

Իտալացի թենիսիստուհին կրկնել է Ուիլյամս քույրերի ցուցանիշը

13:44 / 12.07.2024Թենիս
null

Իտալացի թենիսիստուհի Յասմին Պաոլինին, դուրս գալով «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչ, գրանցել է տպավորիչ ցուցանիշ։

Աշխարհի 7-րդ ռակետը 21-րդ դարում չորրորդ թենիսիստուհին է, որը մեկ տարվա ընթացքում դուրս է գալիս «Ուիմբլդոնի» ու «Ռոլան գարոսի» եզրափակի։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերն (2002թ․) ու բելգիացի Ժյուստին Էնենը (2006), հաղորդում է Eurosport-ը։

Հիշեցնենք, որ Պաոլին առաջին իտալացին է, որը կխաղա «Ուիմբլդոնի» եզրափակիչում: Իտալուհին տիտղոսը կվիճարկի աշխարհի 32-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա